Իրանը անվտանգության նկատառումներից ելնելով հետաձգել է գերագույն առաջնորդի նշանակումը․ NYT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը հետաձգել է սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պետության նոր ղեկավարի հնարավոր թիրախավորման պատճառով. The New York Times (NYT)-ին հայտնել են երկու իրանցի պաշտոնյաներ։

Աղբյուրների համաձայն՝ Իրանում մտահոգություններ են առաջացել սպանված այաթոլլայի որդի Մոջթաբա Խամենեիի անվտանգության հետ կապված՝ լրատվամիջոցներում տարածվող այն լուրերից հետո, որ նա կարող է դառնալ երկրի նոր առաջնորդը։

NYT-ը նշել է, որ եթե Մոջթաբա Խամենեին դառնա Իրանի նոր գերագույն առաջնորդ, դա կնշանակի Իսլամական Հանրապետության կոշտ և պահպանողական կառավարման գծի շարունակություն։

Leave a comment