«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)