Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ է վաճառել. ոստիկանների բացահայտումը


Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչը Պարույր Սևակի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող մթերային խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ: Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված խանութում հայտնաբերվել են 67 տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի:


Կատարվում է նախաքննություն:

Leave a comment