«Իրանի դեմ պատերազմը անորոշ ժամկետով շարունակվելու միտումներ ունի»․ Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի դեմ պատերազմը դեռ անորոշ ժամկետով շարունակվելու միտումներ ունի.
     Իրանի դեմ վարվող պատերազմի ընթացքում Իսրայելի ռազմավարական նպատակներից մեկը, կարծում եմ, այդ երկրի ռազմական և ռազմավարական ներուժի հնարավորինս զրոյացումն է, անկախ դրա վարչակարգի բնույթից՝ որպես տարածաշրջանային գործոն՝ նրա դերակատարաման չեզոքացումը։
     Ցայժմ արձանագրված ռազմական արդյունքները ներկայացրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
     Ըստ նրա՝ ՑԱՀԱԼ-ի ռազմաօդային ուժերն Իրանի դեմ պատերազմի ընթացքում իրականացրել են մոտ 2500 հարված և կիրառել ավելի քան 6000 զինամթերք։ Ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի մոտ 80 տոկոսը, և գրեթե լիակատար գերակայություն է ձեռք բերվել Իրանի երկնքում։
     Վնասազերծել և ոչնչացվել են բալիստիկ հրթիռների արձակման կայանների ավելի քան 60 տոկոսը։
     Այս արդյունքը հնարավոր է դարձել նաև որակյալ հետախուզության շնորհիվ…
     Իրանի դեմ պատերազմի հաջորդ փուլի մասին.
     «Սկզբնական անակնկալ հարվածի փուլն ավարտելուց հետո, որի ընթացքում մենք հասանք օդային գերակայության և ճնշեցինք բալիստիկ հրթիռների համակարգը, անցնում ենք արշավի հաջորդ փուլին։ Այդ փուլում մենք կուժեղացնենք հարվածները ռեժիմի հիմքերի և նրա ռազմական կարողությունների դեմ։ Ունենք նաև լրացուցիչ անակնկալ քայլեր, որոնք ես հիմա չեմ պատրաստվում բացահայտել…»»։

Leave a comment