Էլինա Ավանեսյանը պարտվել է ծանոթ մրցակցին

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթն Անթալիայում ընթացող Challenger շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում 23-ամյա թենիսիստը մրցել է աշխարհի 189-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ ու պարտվել 1։6, 6։7 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 57 րոպե։

Էլինա Ավանեսյանն ու Անգելինա Կալինինան հանդիպել էին նաև «Ուիմբլդոն-2024»-ում ու «Ռոլան Գարոս-2025»-ում։ Ֆրանսիայում հաղթել էր Կալինինան, իսկ բրիտանական կորտերում՝ հայ թենիսիստը։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում 328-րդ տեղը զբաղեցնող Էլինա Ավանեսյանն Անթալիայի մրցաշարի առաջին շրջանում 6։1, 6։4 հաշվով հաղթել էր 131-րդ ռակետ, չեխ Դոմինիկա Սալկովային։

Leave a comment