Խաղաղությունն այլընտրանք չունի. պատերազմական այս գործողությունները կփոխեն իրադրությունը, սակայն լուծումներ չեն բերի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ցավակցություններ և սփոփանքի խոսքեր արտահայտելու համար։

Պատերազմը մարդկային ողբերգություն է, որն իր հետ բերում է հսկայական կորուստներ և ավերածություններ։

Հայ ժողովուրդն անընդհատ այդ ողբերգությունների միջով է անցնում և լավ է հասկանում, թե ինչ ցավ ու տառապանք է այն պատճառում։

Խաղաղությունն այլընտրանք չունի. պատերազմական այս գործողությունները կփոխեն իրադրությունը, սակայն լուծումներ չեն բերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment