Idram&IDBank-ը ներկայացնում են նոր ակցիա մարտի 8-ին ընդառաջ

Կանանց միամսյակի կապակցությամբ 2026թ․ մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին Երեւան Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք շահել idplus-ի նվեր-քարտեր։

Մասնակցության պայմաններն են՝ 

•    մարտի 6-ին, 7-ին կամ 8-ին Երեւան Մոլի վաճառակետերում կատարել միանվագ 10․000 դրամ եւ ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
•    մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,
•    թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ եւ շահել 3․000 – 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։

Բանկից հայտնել են, որ առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։

Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment