Իրանը հարգում է հարևանների և բարեկամական Թուրքիայի ինքնիշխանությունը․ Իրանի ԳՇ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի զինված ուժերը հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են նրա տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Իրանի զինված ուժերը հարգում են հարևանների և բարեկամական Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են այդ երկրի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը», – ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Մարտի 4-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը որսացել են իրանական բալիստիկ հրթիռը Թուրքիայի օդային տարածքում՝ Միջերկրական ծովի արևելքում: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք Իրաքի և Սիրիայի միջոցով:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։ Թ

Leave a comment