Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20261018/rusakan-banaky-khvocel-e-rvovnvo-qaghaqi-nvovaja-pvochta-lvogistik-kentrvony-rd-pn-108266269.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733779_124:0:1475:1013_1920x0_80_0_0_e5376b05642c4fb052b77e9094b8f620.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, հատուկ ռազմական գործողություն

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական բանակը խոցել է Ուկրաինայի Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին, ինչպես նաև նավերին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի:

«Հարվածների հետևանքով խոցվել է Ռովնո քաղաքում գտնվող «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպվել էր երկակի նշանակության բեռների, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների պահեստավորումն ու բաշխումը», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Օդեսայի նավահանգստից 30 կմ դեպի արևելք՝ ծովով տեղաշարժվելու ընթացքում, խոցվել է «չորաբեռնատար» տեսակի ծովային նավ, որը ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment