Շահագործում, չկատարված խոստումներ․ IOM Armenia-ն  աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցը է հրապարակել

Հասարակություն

05.03.2026 | 11:55

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ գնահատում» զեկույցը (փետրվար 2026

Գնահատման մասին

Հիմնված է 521 միգրանտ աշխատողների հարցման և գործատուների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջնորդների և այլ շահառուների հետ 2024 թ. դեկտեմբերից մինչև 2025 թ. փետրվար անցկացված հարցազրույցների վրա։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։

Հիմնական արդյունքներից մի քանիսը.

  • Հարցվածների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում։
  • Հարցվածների մեծամասնությունը օրինական կարգավիճակ ունի, սակայն գրեթե 40%-ը աշխատում է առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքի թույլտվության։
  • Աշխատանքի գործակալությունից օգտված յուրաքանչյուր 6 միգրանտից գրեթե 1-ը հայտնել է շահագործման կամ չկատարված խոստումների մասին։
  • Մեծամասնությունը տեղյակ է աշխատավայրի անվտանգության կանոններին, սակայն 43%-ը դեռևս չունի համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ բավարար գիտելիքներ։

Leave a comment