Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոններից մեկում


Մարտի 5-ին՝ ժամը 08։59-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։


 


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Դիտումների քանակ2

Leave a comment