ԱՄՆ-ի գործողությունը Իրանի դեմ կարող է առնվազն 100 օր տեւել

Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները նախատեսում է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել առնվազն 100 օրվա ընթացքում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի ներքին փաստաթուղթը։
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները Պենտագոնի ղեկավարությանը խնդրել են «ուղարկել հավելյալ ռազմական հետախույզներ՝ Իրանի դեմ գործողություններն աջակցելու նպատակով առնվազն 100 օրվա, իսկ հավանաբար՝ մինչեւ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում»։

Leave a comment