ԱԱ-2026-ի ֆավորիտներն ու պաշտոնական պաստառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ամերիկյան ESPN-ը ներկայացրել է 2026թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնության գլխավոր հավակնորդներին։ Առաջին տեղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որին հաջորդում են ֆրանսիացիները։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը եզրափակել է ֆավորիտների եռյակը։

ԱԱ-2026 ֆավորիտներն՝ ըստ ESPN-ի

  1. Իսպանիա
  2. Ֆրանսիա
  3. Արգենտինա
  4. Անգլիա
  5. Բրազիլիա
  6. Պորտուգալիա
  7. Գերմանիա
  8. Նիդերլանդներ
  9. Մարոկկո
  10. Կոլումբիա
  11. Բելգիա
  12. Նորվեգիա
  13. Սենեգալ
  14. Խորվաթիա
  15. Ճապոնիա

ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի առաջնության պաշտոնական պաստառը։ Առաջին անգամ Մունդիալի պաշտոնական պաստառը ստեղծվել է երեք նկարիչների աշխատանքի արդյունքում։

ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Leave a comment