ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կոռուպցիոն գործով դատավարությունը, Գյումրու քաղաքապետը նիստը սկսվելուց առաջ պատասխանեց լրագրողների՝ մի քանի քաղաքական հարցերի։
Առաջին հարցն այն մասին էր, թե ընդդիմությունը կկարողանա՞ արդյոք իշխանություն վերցնել։ Վարդան Ղուկասյանը այս հարցին միանգամից չպատասխանեց, հոգոց հանեց ու ասաց․ «Չեմ հավատա»։ Վայրկյաններ անց նորից կրկնեց․ «Չեմ հավատա»։
Հաջորդ հարցին՝ այսինքն դուք կարծում եք, որ ՔՊ-ն կվերարտադրվի՞, պատասխանեց․ «ՉԵմ հավատա, որ շատ ձայներ հավաքի» ։
Դիտարկմանը, թե թոշակներն են բարձրանում, Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց․ «Բոլորը հասկանում են, որ 8 տարի ղեկավարում են, 2 ամիս է մնացել, 2 ամիս առաջ թոշակի բարձրացումն ինչ է»։
Եվ երբ ազդարարվեց նիստը սկսվելու մասին, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Չեն թողնի խոսամ, թե չէ, կխոսամ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: