Թուրքիան հայտնել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին․ երկրի ԱԳՆ-ն զգուշացրել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով դեպի Թուրքիա ընթացող բալիստիկ հրթիռը արագորեն որսացել և չեզոքացրել են Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով Իրանից արձակված Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ հրթիռի որսման մասին։

Նախարարությունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել X սոցիալական մեդիա հարթակում։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ երկիրը աջակցում է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը, բայց ի վիճակի է ապահովել իր քաղաքացիների և տարածքի անվտանգությունը։

Իր հերթին,  Թուրքիայի արգործանախարարությունը հիշեցրել , որ իրենց իրավունքն է արձագանքել Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։

«Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում։ Այս առումով մենք կշարունակենք խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment