«Քայլեր ձեռնարկե՛ք դպրոցներում «փող հավաքոցիի» մշակույթին վերջ տալու համար»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կրթական համակարգի համար պատասխանատուներ, Հայաստանում հանրակրթական դպրոցները կամ դարձրեք վճարովի, կամ կոնկրետ քայլեր ձեռնարկեք ուսումնական տարվա ընթացքում «փող հավաքոցիի» տարերային «մշակույթը» դադարեցնելու համար:
     Չեք կարողանում լուծել այդ հարցը ձեր վարչական լծակներով, լուծեք իրավապահների օպերատիվ-հետախուզական միջոցներով, ինչպես հարկ եղած դեպքում այդ լծակներով լուծում եք ձեզ համար քաղաքական նշանակության ցանկացած հարց:
     Հազարավոր ծնողներ գտնվում են «ռեկետի» ներքո, հատկապես, եթե այսպես կոչված «ծնողկոմիտեները» օժտված են լինում փոքր ինչ վառ երևակայությամբ:
     Մարդկանցից շատերը չեն կարողանում հրապարակավ արտահայտել դժգոհություն, քանի որ հայտնվում են փոքրամասնության մեջ, դառնում են քենի թիրախ՝ թե իրենք, թե իրենց երեխաները դասարանում: Մինչդեռ հազարավոր են ընտանիքները, որոնց համար 1000 դրամն օրինակ չնչին փող չէ:
     Կոնկրետ քայլեր արեք դպրոցներում այդ զազրելի ու քաղքենի մշակույթին վերջ տալու համար»:

Leave a comment