Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունները և հայտարարլ, որ դրա նպատակները մնում են անորոշ։
Նա ասել է, որ ոչ ոք դեռևս չի հասկանում հակամարտության սրման հետևանքները։
«Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչ կլինի հետո։ Նույնիսկ առաջինը հարձակումը ձեռնարկողների նպատակները անորոշ են», – ասել է Սանչեսը։
Նա զգուշացրել է, որ մարտերը կարող են ձգձգվել և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ համաշխարհային անվտանգության և տնտեսության համար։
Սանչեսը հատուկ ընդգծել է, որ Իսպանիան դեմ է Մերձավոր Արևելքում ներկայումս ծավալվող պատերազմին։
«Մենք չենք վախենում ինչ-որ մեկի պատժից. մենք ասում ենք՝ ոչ պատերազմին», – նշել է Սանչեսը։