Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բարակաս Սենտրալի» կազմում գոլի հեղինակ է դարձել Արգենտինայի առաջնությունում (Կլաուսուրա):

«Ռասինգի» դեմ 16-րդ տուրի խաղում 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 61-րդ րոպեին, իսկ 77-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0:

Ընթացիկ առաջնությունում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է 12 հանդիպման ու խփել 3 գոլ: «Բարակաս Սենտրալը» 16 խաղից հետո 26 միավորով 5-րդ տեղում է:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment