Իրանի շուրջ ընթացող զարգացումներն իրենց ծավալով աննախադեպ են։ Դրանք նախկինի պես ոչ թե միայն Իսրայելի ու Իրանի միջև են, այլև՝ ընթանում են ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությամբ, որն իր դաշնակից Իսրայելի կողքին է։
Առաջին անգամ լայնորեն թիրախավորվում են Պարսից ծոցի ամերիկյան ռազմաբազաներն ու նավթով հարուստ արաբական երկրները։ Զոհասեղանին է դրված անվտանգ երկրներ համարվելու նրանց հեղինակությունը, որոնց արաբական երկրները հասել են երկարուձիգ աշխատանքի արդյունքում։
Թեհրանի կողմից դրոնային հարվածներն ու հրթիռակոծոությումները ոչ միայն հուսահատության քայլ են, այլև հստակ ռազմավարություն։ Դրանով Իրանը փորձում է արաբական երկրների համար մեծացնել պատերազմի գինը և ազդել ամերիկյան որոշումների վրա։ Այս նպատակին է ծառայում Հորմուզի նեղուզի արգելափակումը թեկուզև այն գնով, որ նավթի արդյունահանման տեսանկյունից վնասվում են Իրանի ու նրա բարեկամ պետությունների շահերը։
Արաբական երկրներից շատերը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն հանդես են եկել խիստ ուղերձներով՝ իրավունք վերապահելով պատասխան գործողության համար։ Իրավիճակը խիստ մտահոգիչ է գնահատել նաև Թուրքիան՝ Իրանի քայլերը ռազմավարական մեծ սխալ համարելով։
Հարց է՝ ինչպես կվարվեն արաբական երկրները և որ ուղղությամբ կհատի նրանց համբերությունը․ արդյոք կփորձեն միջնորդությամբ հանդես գալ, թե դիմել Իրանի դեմ քայլերի։Գուցե զարմանալի թվա, բայց հետագա էսկալացիայի ծավալումը էապես կախված է Ծոցի երկրների որոշումից։
The post Պատերազմ՝ Մերձավոր Արևելքում. արաբական երկրների երկընտրանքը appeared first on CIVILNET.