Կանանդան ափսոսանքով է աջակցում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներին․ Քարնի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ երկիրը ափսոսանքով է աջակցում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներին, քանի որ դրանք ցույց են տալիս միջազգային կարգի ձախողումը։

«Մենք, ցավոք, ընդունում այս դիրքորոշումը, քանի որ ներկայիս հակամարտությունը միջազգային կարգի ձախողման ևս մեկ օրինակ է»,- ասել է Քարնին Ավստրալիա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որոշումը կայացրել են առանց իրենց դաշնակիցների հետ խորհրդակցելու։

Քարնին Իրանի դեմ ուղղված հարվածներին իր աջակցությունը բացատրել է Իսլամական Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ իր անհամաձայնությամբ՝ միջուկային ծրագրի համատեքստում։

Leave a comment