Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։
Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։
DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո։
Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք անդամից բաղկացած խորհրդի կողմից՝ նախագահ Մասուդ Փեզեշքիան, դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեի և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆի։