ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Փետրվարի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոնում» երկու հիվանդ իրենց ոչ ադեկվատ են պահում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ժամը 20։00-ից մինչև մարտի 1-ին ժամը 00։30-ը ընկած ժամանակահատվածում «Այրվածքաբանություն և Մաշկաբանության» ազգային կենտրոնի բուժառու, Երևանի բնակիչ 40-ամյա Էդգար Կ-ն խոչնդոտել է բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքին, որն ուղեկցվել է բժշկական անձնակազմի նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարական վերաբերմունքով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով բժիշկների և հիվանդների հասցեին։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
–00—ՅՄ