Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան

Քաղաքականություն

04.03.2026 | 11:36

Իրանցիները չորեքշաբթի ժամը 22:00-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի աղոթքի դամբարանում կանցկացնեն սպանված գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետական ​​լրատվամիջոցներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արարողությունը կտևի երեք օր, հուղարկավորության թափորի կազմը կհայտարարվի վերջնականապես հաստատվելուց հետո, նշվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment