Իզուր են խաղաղության գործընթացը վարկաբեկելու ձեր ջանքերը, քաղաքացիները տեսնում են դրական հետևանքները․ Դավոյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը կոշտ գնահատականներ է հնչեցրել ընդդիմության հասցեին։

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Դավոյանը հայտարարել է․ «Ի ցավ ձեզ, ընդդիմության խոսույթը մեր քաղաքացիներին չի հասնում»։

Նա նաև նշել է․ «Հարգելի ընդդիմադիրներ, պարզվում է՝ ձեր ջանքերն իզուր են», ընդգծելով, որ ընդդիմության կողմից առաջ քաշվող օրակարգը հանրային լայն արձագանք չի գտնում։

Պատգամավորը հավելել է. «Այն կեղծ օրակարգը, որ ընդդիմությունը առաջ է քաշում, չկա մեր քաղաքացիների մոտ»։

Դավոյանի խոսքով՝ «Մենք շատ գոհ ենք, որ մեր ընդդիմախոսները մեր քաղաքացիներն են»։

Leave a comment