Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հաճախ ենք խոսում, որ Կիրանցը կարող է դիտարկվել որպես իրական անկախության սիմվոլներից մեկը, բայց կարծում եմ լավագույն սիմոլներից մեկը կարող է լինել Ոսկեպարի եկեղեցին», – ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Պատգամավորը հավելեց, որ Բաղանիսում և Ոսկեպարում 0-ից կառուցվում են թաղամասեր․ «և սա մի բան է ի ցույց դնում սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք , պարտվել եք արդեն այս պահին , ընտրությունները չսկսած պարտվել եք»։
Ղազարյանը նաև նշեց, որ EVN report-ը հրապարակել է հերթական հարցումների արդյունքները, որտեղ ՔՊ-ի մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմությունից ավելին է։
Մանրամասները՝ տեսանյութում