«Կիսում եմ վիշտը»․ Կոպիրկինը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

https://arm.sputniknews.ru/20260304/kisum-em-vishty-kvopirkiny-grarum-e-katarel-irani-despanatan-sgvo-matjanum-99445620.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99444620_0:0:1440:1080_1920x0_80_0_0_1c85d23c5f7182a8e9326da1dfde91b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ կոպիրկին, видео, իրանի իսլամական հանրապետություն, ցավակցություն, ռուսաստան, այաթոլլա ալի խամենեի, պատերազմ

սերգեյ կոպիրկին, видео, իրանի իսլամական հանրապետություն, ցավակցություն, ռուսաստան, այաթոլլա ալի խամենեի, պատերազմ

Բաժանորդագրվել

Նա իր կարեկցանքի և աջակցության խոսքերն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին և գործընկերներին։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը գրառում է արել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում Ալի Խամենեիի և ամերիկա-իսրայելական հարվածների մյուս զոհերի մահվան կապակցությամբ։

«ՀՀ-ում ՌԴ դեսպանատան անունից խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հանցավոր սպանության առնչությամբ։ Կիսում եմ վիշտը Մինաբ քաղաքի տարրական դպրոցի ուղղությամբ անմարդկային հրթիռային հարվածի բազմաթիվ անմեղ զոհերի կապակցությամբ»,- գրել է Կոպիրկինը։

Նա նաև ընդգծել է, որ այս դժվարին օրերին իր կարեկցանքի և աջակցության խոսքերն է հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և գործընկերներին։

Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment