Շանթ Սարգսյանը միավորներով հավասարվեց Արամ Հակոբյանին

Մոսկվայում ընթացող շախմատի Aeroflot Open միջազգային մրցաշարում 6-րդ տուրից հետո Հայաստանի ներկայիս շախմատիստների վարկանիշային առաջատար, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 4,5 միավորով հավասարվեց իր թիմակից Արամ Հակոբյանին։ Այժմ մեր այս երկու գրոսմայստերները բաժանում են մրցաշարային աղյուսակի 4-ից 16-րդ հորիզոնականները։

Մրցաշարային աղյուսակում դիրքերն աստիճանաբար բարելավում է նաեւ Հայկ Մարտիրոսյանը։ Նա ունի 4,0 միավոր եւ առայժմ 24-րդն է։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment