Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը:

ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում իրենց գործունեության արդյունավետության հարցում մեծ դերակատարում ունի նաև խորհրդարանական հաջողված համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Leave a comment