Երկօրյա այցով Վրաստան ժամանած Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մեձմարիաշվիլիի, Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Մետրեվելիի հետ։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը։
Անդրադարձ է եղել նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։
Հայաստանի թենիսի ֆեդերացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: