Իսպանիան արգելել է օգտագործել իր ռազմաբազաները, կխզենք առևտրային հարաբերությունները․ Թրամփ

Քաղաքականություն

Իսպանիան արգելել է օգտագործել իր ռազմաբազաները, կխզենք առևտրային հարաբերությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ հայտարարություններով է հանդես եկել միաժամանակ մի քանի երկրների և առաջնորդների հասցեին։

 

Խոսելով Իսպանիայի մասին՝ Թրամփը նշել է, որ Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները։

 

«Մեզ դրանք պետք չեն։ Եթե ցանկանանք, կարող ենք պարզապես գնալ և օգտագործել դրանք։ Մտադիր ենք դադարեցնել Իսպանիայի հետ առևտուրը»,- ասել է։

Իրանին վերաբերող հարցին անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ստիպել իրենց հարձակվել Իրանի վրա։

 

«Գուցե ես եմ ստիպել նրանց դա անել»,- նշել է նա։

 

Թրամփը նաև պնդել է, որ Իրանը չունի արդյունավետ ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր և օդային պաշտպանության համակարգեր։ Նրա խոսքով՝ իրանական ռադարներn «անջատված eն», և «ամեն ինչ շարքից դուրս է եկել»։

 

Բացի այդ, ԱՄՆ նախագահը քննադատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ նշելով, որ դժգոհ է Միացյալ Թագավորությունից։ 

Leave a comment