Մարտի 3-ի բիզնես լուրերը
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐՊԵԿ-ում ներկայացվել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրըՊԵԿ նախագահի գլխավորությամբ քննարկվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը։ Ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները, ֆինանսական ռիսկերը և դրանց կանխարգելման մեխանիզմները։Մարտի 3-ից ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու։ Աշխատանքների ավարտից հետո համակարգերը կվերականգնվեն բնականոն ռեժիմով։ԿԲ-ն զգուշացնում է կեղծ զանգերի և նամակների մասինՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է, որ զեղծարարները ԿԲ անունից կեղծ զանգերով և նամակներով փորձում են գումար կորզել քաղաքացիներից։ ԿԲ-ն ընդգծում է, որ երբևէ նման զանգեր կամ հաղորդագրություններ չի իրականացնում և ֆիզիկական անձանց բանկային սպասարկում չի մատուցում։Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 5.19 մլրդ դոլար2026 թվականի հունվարի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են 5,185.5 մլն դոլար։
Արժեթղթեր՝ 2,143.8 մլն դոլար
Կանխիկ արտարժույթ և ավանդներ՝ 3,023.7 մլն դոլարՄարտի 5-ից բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատԿենսաթոշակ կամ նպաստ կանխիկ ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են ընտրել բանկը։ Հակառակ դեպքում ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ եղանակով։ Մարտի 5-ից ապրիլի 1-ը բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐՆավթի գներն աճում են երրորդ օրն անընդմեջՄերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Brent տեսակի նավթի գինը հասել է 79.44 դոլարի մեկ բարելի դիմաց՝ աճելով 2.2%-ով։ Վերլուծաբանները չեն բացառում գների հետագա աճ։Հնդկաստանը կարող է ավելացնել ռուսական նավթի գնումներըBloomberg-ի փոխանցմամբ՝ հնդկական նավթավերամշակող գործարանները կարող են վերականգնել ռուսական նավթի գնումները՝ իրանական ճգնաժամի ֆոնին։Amazon-ի ամպային ծառայությունը խափանվել է Մերձավոր ԱրևելքումԱՄԷ-ում տվյալների կենտրոնների վնասման պատճառով Amazon-ի ամպային ծառայությունը խափանվել է։ Ավելի ուշ խնդիրներ են արձանագրվել նաև Բահրեյնում։Եվրոպայում գազի գները աճել են ավելի քան 30%-ով
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են ավելի քան 30%-ով։