Քաղաքականություն
03.03.2026 | 18:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։