https://arm.sputniknews.ru/20260303/inchpes-karvogh-en-hh-qaghaqacinery-ame-ic-anvtshar-maskat-teghapvokhveldespanatuny-manramasnel-e-99412102.html
Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները ԱՄԷ-ից անվճար Մասկատ տեղափոխվել․դեսպանատունը մանրամասնել է
Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները ԱՄԷ-ից անվճար Մասկատ տեղափոխվել․դեսպանատունը մանրամասնել է
Sputnik Արմենիա
Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T14:03+0400
2026-03-03T14:03+0400
2026-03-03T14:03+0400
օման
դուբայ
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99408736_69:0:1068:562_1920x0_80_0_0_4eaefccca09323546c787e2ea57c81ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտնել է, թե ինչպես կարող են Fly One ընկերության կողմից Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած ՀՀ քաղաքացիներն անվճար ժամանել Հայաստան։Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիները պետք է անհատապես մինչև երեկոյան ժամը 20։00-ն գրանցվեն հատուկ հղումով։Ավտոբուսները շարժվելու են՝ Աբու Դաբիի ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին, իսկ ուղևորների հավաքը լինելու է ժամը 01:30-ին։ Դուբայում ավտոբուսները շարժվելու են ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) նույն օրը և նույն ժամին։Դեսպանությունից խնդրում են անվճար տեղափոխություններին գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։Նշվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
օման
դուբայ
աբու դաբի
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99408736_194:0:943:562_1920x0_80_0_0_197ea1231e410d22b1168c7f25a068b7.jpg.webp
օման, դուբայ, աբու դաբի, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան
օման, դուբայ, աբու դաբի, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան
Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտնել է, թե ինչպես կարող են Fly One ընկերության կողմից Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած ՀՀ քաղաքացիներն անվճար ժամանել Հայաստան։
«Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ի երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։ Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիները պետք է անհատապես մինչև երեկոյան ժամը 20։00-ն գրանցվեն հատուկ հղումով։
Ավտոբուսները շարժվելու են՝ Աբու Դաբիի ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին, իսկ ուղևորների հավաքը լինելու է ժամը 01:30-ին։ Դուբայում ավտոբուսները շարժվելու են ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) նույն օրը և նույն ժամին։
Դեսպանությունից խնդրում են անվճար տեղափոխություններին գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Նշվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։