ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից


ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի ուղևորների համար կազմակերպվում է անվճար ավտոբուսային տեղափոխում Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան: Այս մասին տեղեկացնում են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից:


«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։


Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։


 

Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն:


 


Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝


  • Աբու Դաբի՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։

  • Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին՝ ժամը 02:00-ին, ուղևորների հավաքը՝ ժամը 01:30-ին։


Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք՝ Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։


 


Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ38

Leave a comment