ԱՄՆ դեսպանատունը Էր-Ռիադում ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա երկու անօդաչու թռչող սարքերով հարձակում է գրանցվել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել. հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հրդեհը փոքր է եղել, և դեսպանատան շենքը լուրջ վնաս չի կրել։

Անօդաչու թռչող սարքերով հարձակման պահին դեսպանատան շենքը, ըստ տեղեկությունների, դատարկ է եղել, և ոչ ոք չի տուժել։

Leave a comment