Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարվածների զոհ է դարձել 52 մարդ, վիրավորվել 154-ը

https://arm.sputniknews.ru/20260302/libanani-ughghutjamb-israjelakan-harvatsneri-zvoh-e-dardzel-52-mard-viravvorvel-154-y-99381926.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99358677_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f636a45225883f8d88ea6f208cb3513c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբանան, իսրայել, ավիահարված, ռմբակոծություն

լիբանան, իսրայել, ավիահարված, ռմբակոծություն

Բաժանորդագրվել

Ռմբակոծությունների պատճառով Լիբանանի տարբեր շրջաններում 28 500 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 52 մարդ, ևս 154-ը վիրավորվել են: Այս մասին ասվում է Լիբանանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ հարվածներ են հասցվել երկրի մի շարք շրջանների, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանի ուղղությամբ։

Հրետակոծությունների պատճառով Լիբանանի տարբեր շրջաններում 28 500 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները:

Իշխանությունները շարունակում են գնահատել հարձակումների հետևանքները և ճշտում են տուժածների և տեղահանվածների մասին տվյալները:

Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment