Մերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդ

https://arm.sputniknews.ru/20261107/merzheq-maki-glkhavvor-qartughari-pashtvonum-sinirlioghlui-teknatsutjuny-haj-dati-khvorhurd-109049870.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/03/0b/86625207_27:0:2758:2048_1920x0_80_0_0_3e32389b49f0774bb8dcf4e146ec3146.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ դատի գրասենյակ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ֆերիդուն սինիրլիօղլու, թուրքիա

հայ դատի գրասենյակ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ֆերիդուն սինիրլիօղլու, թուրքիա

Բաժանորդագրվել

Հայ դատի կենտրոնական խորհուրդը վստահ է, որ Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաև ապահովել քաղաքական այն չեզոքությունը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Ընդգծվում է, որ Գլխավոր քարտուղարը պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության անաչառ պահապանը և զանգվածային վայրագությունների դեմ առաջին ձայնն աշխարհում։ Սինիրլիօղլուի գործունեությունը վկայում է հակառակի մասին. տասնամյակներ շարունակ նա առաջ է մղել թուրքական կառավարության քաղաքական օրակարգերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը հենց ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթերում։

«2020 թ. հոկտեմբերի 16-ին, լինելով ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, պարոն Սինիրլիօղլուն ստորագրել է գլխավոր քարտուղարին ուղղված նամակ (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/75/525–S/2020/1024)։ Դրանում նա պնդում էր, թե 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել և շարունակում են մնալ «օրինական բանավեճի» առարկա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնում են, որ Սինիրլիօղլուն այդ նամակն ուղարկել էր Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման երրորդ շաբաթում։ Դրանում նա «անհիմն» էր որակել հակամարտության գոտում օտարերկրյա մարտիկների առկայության մասին տեղեկությունները, թեև Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն արդեն հաստատել էին, որ այնտեղ սիրիացի վարձկաններ են տեղակայվում։ Նամակում նաև առանց որևէ ապացույցի մեղադրվում էին հայկական սփյուռքի կազմակերպությունները՝ «բարեգործության քողի ներքո մարտիկներին ռազմաճակատ տեղափոխելու մեջ»։

«Սա միակ դեպքը չէր։ 2010 թ., լինելով Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար, Սինիրլիօղլուն մեկնել է Վաշինգտոն՝ աշխատելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող բանաձևի դեմ։ Այնուհետև նրա նախարարությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին մեղադրել է Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ «նախապայմաններ» առաջադրելու մեջ, ինչը պատրվակ դարձավ Անկարայի համար՝ կասեցնելու դրանց վավերացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հիշեցնում է, որ 2026 թ. հուլիսին, լինելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Սինիրլիօղլուն, պրանկերի հետ զրույցի ընթացքում, համոզված լինելով, որ խոսում է ՀՀ վարչապետի հետ, ասել էր, որ «կուսումնասիրի», թե ինչպես կարող է ԵԱՀԿ-ն աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելուն։ Մարդու իրավունքների և կրոնական ազատության չորս միջազգային կազմակերպություններ դատապարտել են այդ խոսքերը՝ որակելով դրանք նրա պաշտոնի հետ անհամատեղելի, և կոչ են արել նրան հետ վերցնել դրանք։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը վստահ է, որ Սինիրլիօղլուն ի վիճակի չէ նաև ապահովել քաղաքական այն չեզոքությունը, որ պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Շեշտվում է, որ Սինիրլիօղլուն լայնորեն հայտնի է որպես Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմ վստահելի անձ, առաջադրված՝ անձամբ նրա կողմից։ Մինչդեռ ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածն արգելում է գլխավոր քարտուղարին որևէ կառավարությունից ցուցումներ խնդրել կամ ստանալ։

«Գրեթե յուրաքանչյուր ճգնաժամում, որով պետք է զբաղվի հաջորդ գլխավոր քարտուղարը, նրա սեփական կառավարությունը հանդիսանում է հակամարտության կողմ կամ գլխավոր դերակատար՝ Կիպրոս, Հարավային Կովկաս, Սիրիա, Ուկրաինա։ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել ՄԱԿ-ի անդամ պետության՝ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ ի հեճուկս Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Միևնույն ժամանակ, նաև գլխավոր քարտուղարն է, որ պետք է առաջնորդի այդ հակամարտությունների խաղաղ կարգավորումը»,–շեշտվում է հայտարարության մեջ։

Ըստ Հայ դատի կենտրոնական խորհրդի` Ցեղասպանության կոնվենցիայի հարցում գլխավոր քարտուղարը խոսում է ամբողջ աշխարհի անունից։ ՄԱԿ-ը չի կարող ղեկավարվել մի մարդու կողմից, ով ՄԱԿ-ում շրջանառված պաշտոնական գրությամբ ժխտել է Ցեղասպանությունը և իր ողջ կարիերան նվիրել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին ճշմարտությունը լռեցնելուն։ Նշվում է, որ նրան ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնը վստահելը կործանարար ուղերձ կհղի զանգվածային վայրագություններից վերապրածներին ամենուր։

«Ուստի մենք կոչ ենք անում՝ Անվտանգության խորհրդի անդամներին, հատկապես մշտական անդամներին, չաջակցել պարոն Սինիրլիօղլուի թեկնածությանը ոչ պաշտոնական քվեարկություններում, և ոչ էլ խորհրդում պաշտոնական առաջադրության ընթացքում»,–նշված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է պնդեն, որ հաջորդ գլխավոր քարտուղարն ունենա ցեղասպանությունների կանխարգելման և 100-րդ հոդվածով պահանջվող անկախության նկատմամբ անվերապահ նվիրվածության ապացուցված անցյալ։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը աշխարհասփյուռ հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին կոչ է անում դիմել իրենց երկրների կառավարություններին և ընտրված ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երկրորդ և վերջին հնգամյա ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նոր ընտրությունը տեղի կունենա 2026 թվականի վերջին, իսկ նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Leave a comment