Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)

Քրեական ոստիկանները շրջանառությունից հանել են 1 կգ-ից ավելի մարիխուանա (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերել ու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա և 40-ամյա 2 բնակչի։