Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել

https://arm.sputniknews.ru/20260302/nasirzadei-zvohveluc-hetvo-irani-nakhagahy-pashtpanutjan-nakharari-pashtvonakatar-e-nshanakel-99356784.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82416922_39:0:1462:1067_1920x0_80_0_0_a8431f594e7386cbef4e7abaacd60fca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազիզ նասիրզադե, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, նախարար, իսրայել, մասուդ փեզեշքիան, ժամանակավոր պաշտոնակատար, ամն

ազիզ նասիրզադե, իրանի իսլամական հանրապետություն, զոհ, նախարար, իսրայել, մասուդ փեզեշքիան, ժամանակավոր պաշտոնակատար, ամն

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ազիզ Նասիրզադեի զոհվելուց հետո Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Մաջիդ իբն ալ-Ռեզան։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային:

«Իրանի նախագահ Փեզեշքիանի հրամանագրով Մաջիդ իբն ալ-Ռեզան նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար»,-գրել է Թաբաթաբային X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment