Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք X-ում ՀՀ-ում Իրանի դեսպանատան միկրոբլոգից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի, իրանցի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զոհվելու կապակցությամբ։
Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ այս իրավիճակում ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ հումանիտար օգնություն, և հույս է հայտնել, որ ներկա վիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադառնալով բանակցությունների փուլում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «անօրինական ու անարդարացի ագրեսիային», ընդգծել է. «Մենք լայնածավալ պատերազմի մեջ ենք»։
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այդ «անամոթ ագրեսիայի», թիրախավորել է օկուպացված տարածքները և տարածաշրջանում ամերիկյան բազաները։ Արաղչին հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և վրեժխնդիր կլինի իր «նահատակ առաջնորդի» արյան համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: