Խարդախների համար սիմ բոքսերի աշխատանքն ապահովող խումբ է բացահայտվել. ՌԴ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260302/khardakhneri-hamar-sim-bvoqseri-ashkhatanqn-apahvovvogh-khumb-e-bacahajtvel-rd-qk–99346558.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_114d87c88383f8e10494a167cbdd26a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խարդախություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ձերբակալություն, հանցագործություն, հանցավոր կազմակերպություն, կիբեռհանցագործություն

խարդախություն, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ձերբակալություն, հանցագործություն, հանցավոր կազմակերպություն, կիբեռհանցագործություն

Բաժանորդագրվել

Հանցավոր խմբի գործունեություն է բացահայտվել նաև Վլադիմիրի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կազմակերպված հանցավոր խումբ է բացահայտվել, որը հեռավար խարդախների համար ապահովում էր սիմ բոքսերի անխափան աշխատանքը մայրաքաղաքում։ Ձերբակալվել է 29 մարդ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։

«Մոսկվայի մարզի տարածքում քննիչների և իրավապահ մարմինների օպերատիվ աշխատակիցների համատեղ աշխատանքի շրջանակներում ձերբակալվել են սիմ բոքսերի աշխատանքն ապահովող 29 ադմինիստրատորներ, օպերատորներ, առաքիչներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ բացի այդ, հանցավոր գործունեություն է բացահայտվել Վլադիմիրի մարզում։ Հանցավոր խմբի մասնակիցները սիմ բոքսերի օգնությամբ զանգվածաբար զանգահարել են քաղաքացիներին՝ նրանց միջոցները հափշտակելու համար, ինչպես նաև կեղծ հաղորդագրություններ ուղարկել շենքերում ռումբերի տեղադրման մասին։ 10 անձի արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ հանցավոր խմբի կազմակերպիչը արտերկրում ռուսական կողմի հայցի հիման վրա ձերբակալվել է, և այս պահին քննարկվում է նրա արտահանձնման հարցը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ մյուս շրջաններում ևս տեղի բնակիչների մասնակցության փաստեր են բացահայտվել։ Ուդմուրտիայում պատասխանատվության են ենթարկվել 6 հոգի, Օմսկի, Տոմսկի մարզերում, Պերմի երկրամասում և Հյուսիսային Օսեթիայում երեք անձից բաղկացած խմբեր են բացահայտվել, որոնք առնչություն են ունեցել նմանատիպ սխեմաներին, նրանց թվում նաև անչափահասներ են եղել։ Մարի Էլում, Կրասնոյարսկի երկրամասում, Վորոնեժի, Իրկուտսկի և Նիժնի Նովգորոդի մարզերում ևս ապացուցվել է նմանատիպ հանցագործություններում ներգրավված դեռահասների մեղքը:

«Կախված հանցագործությունների հանգամանքներից և բնույթից՝ հանցագործություններին առնչություն ունեցող չարագործների գործողությունները քննությամբ դասակարգվել են ՌԴ ՔՕ 274.3 հոդվածով (տրաֆիկի բաժանորդային տերմինալի կամ վիրտուալ հեռախոսային կայանի ապօրինի օգտագործումը), 33-րդ հոդվածի 5-րդ մասով, 207-րդ հոդվածի 3-րդ մասով (օժանդակում ահաբեկչական գործողության մասին կեղծ հաղորդագրության տարածմանը), 159-րդ հոդվածով (խարդախություն) և 210-րդ հոդվածով (հանցավոր համայնքի գործունեության կազմակերպում և դրան մասնակցելը)», – ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment