Իրանը հարվածել է ամերիկյան և բրիտանական տանկերներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երեք տանկերի վրա, ինչի հետևանքով նավերը բռնկվել են։

«Թշնամու ծովային թիրախների վրա շարունակական հարձակումները շարունակելով՝ մենք հրթիռային հարվածներ ենք հասցրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երեք տանկերի վրա Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, ինչի հետևանքով դրանք բռնկվել են», – Tasnim լրատվական գործակալությունը մեջբերել է ԻՀՊԿ հայտարարության մի հատված։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ կշարունակի հարվածել թշնամու թիրախներին՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Leave a comment