Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, Restart հիմնադրամի կազմակերպած MaskOFF պանելային քննարկման ժամանակ պատասխանել է երիտասարդների հարցերին:
Վարչապետը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ շահարկումների մասին:
Նա հիշեցրել է Իսրայելի օրինակը, երբ այդ երկրից սկզբում հայտնել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այնուհետև շատ կարճ ժամանակ անց հայտարարել, թե չեն ճանաչում այն, այնինչ տեղի ունեցածն ընդամենը եղել է Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում:
«Մեր նահատակներին ուրիշների համար մանրադրամ լինելու գործառույթը պետք է համարենք անթույլատրելի»,- ասել է վարչապետը: