Խավարի դեմ պայքարելու միակ միջոցը լույս տարածելն է, պետք է հասնենք մեր նպատակին․ Մամիջանյան (Տեսանյութ)

ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը համոզված է՝ իշխանության ու նրա գործողությունների դեմ ոչ մի պայքար, առանց ժողովրդի լայնածավալ աջակցության, չի կարող հաջողությամբ ավարտվել, ուստի ալիևյան սահմանադրության դեմ պայքարի հարցում կարևոր է ոչ միայն ընդդիմության, այլև հասարակության միավորումը։

«Այլընտրանք չկա։ Պետք է միասին գործ անենք։ Խավարի դեմ պայքարելու միակ միջոցը մոմ վառելն է, պարզապես այս պարագայում շատ կարևոր է, որ այդ լույսը տարածողները, լույս ճառագողները շատ լինեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մամիջանյանն ընդգծեց՝ ի հեճուկս իշխանության ռեպրեսիաների և ճնշումների, պետք է վճռականորեն առաջ տանել  պայքարը․  

«Երբ ինձ հարցնում են՝ իսկ ի՞նչ կանի Փաշինյանը, պատասխանը մեկն է. Փաշինյանը կանի ամեն ինչ։ Բայց հաղթանակը կարող է կերտվել բացառապես հայրենասերների պայքարի արդյունքում։ Եթե որևէ մեկի մտքով երբևէ անցնի՝ լուռ մնալ, որ Փաշինյանը շրջանցի իրեն, ապա  թող շուրջը նայի ու հասկանա, որ Փաշինյանը ոչ մի հայրենասերի չի շրջանցելու։

Բայց, ի հեճուկս այդ ամենի, մենք պետք է հասնենք մեր նպատակին»։

Leave a comment