Քաղաքականություն
07.11.2026 | 23:18
Քաղաքական ուժերի և հասարակական գործիչների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրեց ընդդիմադիրների դիրքորոշումը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
Կարապետյանի փոխանցմամբ՝ ստորագրվել է «հակաալիևյան պակտ», քանի որ մասնակից բոլոր ուժերն ունեն միասնական կոնսենսուս ընդդեմ «ալիևյան սահմանադրության»:
Նա ընդգծեց, որ այս պահին ընդդիմության պայքարն ուղղված է հենց այդ փոփոխությունների դեմ: Անդրադառնալով փողոցային պայքարի հնարավորությանը՝ Կարապետյանը արձագանքեց. «Եթե կարիք լինի պաշտպանել Սահմանադրությունը, հուսով եմ՝ հանրությունը այդ քայլը կանի»:
Ըստ նրա՝ ընդդիմադիրները պատրաստ են օգտագործել բոլոր միջոցները և ժողովրդին փողոց դուրս գալու կոչ կանեն այն պահին, երբ կտեսնեն ամենամեծ վտանգը:
Նարեկ Կարապետյանը քննադատեց նաև իշխանությունների, իր խոսքով, Ադրբեջանի հետ տարվող «կուլիսային զրույցները»՝ կոչ անելով հանրությանը հայտնել ողջ ճշմարտությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Թամրազյան