Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանում սկսվել է նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը։ Այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:
«Մեր Սահմանադրությամբ սահմանված է ընթացակարգ, որի համաձայն՝ երբ մենք կորցնենք գերագույն առաջնորդին, նորին կընտրի Փորձագետների խորհուրդը։ Եվ հիմա մենք սկսել ենք այդ գործընթացը»,- հայտարարել է Աբաս Արաղչին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով: