Զանգի ընդունման պահից մինչև շտապօգնության բրիգադի դեպքի վայր հասնելը տևել է ընդամենը 20 րոպե 46 վայրկյան․ հերքում

Զանգի ընդունման պահից մինչև շտապօգնության բրիգադի դեպքի վայր հասնելը տևել է ընդամենը 20 րոպե 46 վայրկյան․ հերքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը, հաշվի առնելով հանրային անվտանգության և վստահության կարևորությունը, անդրադառնում է ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Պողոսյանի կողմից իր էջում և որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը, որում նշվում է շտապօգնության բրիգադի ժամանումը դեպքի վայր տևել է 1.5 ժամ։

«Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հանրությանը մոլորեցնելու փորձերից։ Նման գործողությունները վնասում են շտապ բժշկական օգնության ծառայության գործունեությանը և կարող են վտանգել քաղաքացիների առողջությունն ու կյանքը՝ նվազեցնելով վստահությունը ծառայության նկատմամբ արտակարգ իրավիճակներում։

Իրականությունը հերքելու և ճշմարտությունը հաստատելու նպատակով՝ ներկայացնում ենք դիսպետչերական կենտրոնի պաշտոնական տվյալները՝ կոնկրետ դեպքի վերաբերյալ.

Կանչի ընդունման ժամը: 14:32:22

Բրիգադի մեկնելու ժամը: 14:42:04

Բրիգադի դեպքի վայր հասնելու ժամը: 14:53:08

Այս պաշտոնական տվյալների համաձայն՝ զանգի ընդունման պահից (14:32:22) մինչև շտապօգնության բրիգադի դեպքի վայր հասնելը (14:53:08) տևել է ընդամենը 20 րոպե 46 վայրկյան։

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և վստահել միայն ՀՀ ԱՆ Հանրապետական ՇտապՕգնության Ծառայության կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվությանը։

Մենք շարունակում ենք մեր անխափան ծառայությունը՝ 24/7»,-նշում են ծառայությունից։

Leave a comment