Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզա մզկիթի վրա ծածանվում է սև «սգո դրոշ»՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվանից հետո, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Ութերորդ իմամի դամբարանի գմբեթի վրա ծածանվող դրոշը ներկվել է սգո գույնով», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է իր գրասենյակում՝ շաբաթ օրը վաղ առավոտյան, ԱՄՆ-ի և Իսրայելի հրթիռային հարձակման հետևանքով։ Գերագույն առաջնորդի մահից հետո Իրանի կառավարությունը հայտարարել է 40-օրյա ազգային սուգ և ոչ աշխատանքային շաբաթ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի բանակը հայտարարություններ են տարածել՝ խոստանալով վրեժ լուծել Խամենեիի մահվան համար։