Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ-ի հրամանատարի զոհվելու փաստը


Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրի մահը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով:


Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:


«Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Պապկուրը զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է երկրի զինված ուժերի պատմության մեջ «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին, երբ հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահվան մասին տեղեկությունը։

Leave a comment