«Ամեն ինչ անելու ենք, որ 2021-ի սցենարը չկրկնվի․ ոչ ներկան, ոչ անցյալի վերադարձ չենք ուզում»․ Շահեն Հարությունյան

«Նպատակ ունենք իրապես ստանել միասնության գաղափարը։ Փորձելու ենք բեկում մտցնել, ինչը չի եղել 2021-ին։ Ամեն ինչ անելու ենք, որ չկրկնվի 2021-ի սցենարը»,-«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը։

Հիշեցնենք՝ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարել են համագործակցության մասին։

Ըստ Շանթ Հարությունյանի՝ քաղաքական դաշտում դասավորված ուժերը երբ ունենան այն ընդհանուր գիտակցությունը, որ թույլ չպիտի տալ 2021-ի սցենարը, հաջողություն լինելու է։

Հարցին՝ եթե Քոչարյանի թիմը ամենաշատ ձայները հավաքի ընդդիմադիր թևից, ձեր թիմից ձայն կտա՞ք նրան, որ դառնա վարչապետ, Շահեն Հարությունյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի կերպ չենք ուզում ոչ ներկայի պահպանումը, ոչ անցյալի վերադարձը։ Հոգնել ենք փակ շղթայից, պետք է դուրս գանք դրանից․ ոչ անցյալին և ոչ ներկային։ Հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի իրական ապագայի միջև»։

Ըստ Շահեն Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է՝ բաժանիր, որ տիրես․ «Մասնատում և փորձում է դրա հիման վրա վերարտադրել»։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment